Լրահոս
Քաղաքական
19:30
28.08.25
122

Ալիևի սպառնալիքը նորմալ է, Օ'Բրայենը մեղավոր է, Պուտինի հետ էլ կշփվի Պեկինում. Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանի վարչապետն այսօր արտահերթ ասուլիս է տվել կառավարության նիստից հետո: Փաշինյանը լրագրողների առջև է հայտնվել վաշինգտոնյան բանակցությունների մութ կողմերը լուսավորելու համար, զրույցի ընթացքում ջրի երես է դուրս եկել Հայաստանի ղեկավարի դժգոհությունը Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից: ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հոդվածի որոշ ձևակերպումների վերաբերյալ հարցերն են ստիպել Փաշինյանին բացահայտել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցություններով զբաղված Բայդենի վարչակազմի վերաբերյալ: Մի բան, որ շատ վաղուց արել է Ադրբեջանի նախագահը՝ հրաժարվելով բանակցել Բայդենի վարչակազմի միջնորդությամբ՝ նրանց անվանելով դեպի Հայաստան թեքված, կողմնակալ միջնորդ: