Լրահոս

2025-09-06
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Ջերմուկի «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում․ ժամանել են հրշեջներ
    Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Լրացուցիչ ժամանել է նաև Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի ջրատարը։ Տեղում պարզվել է, որ մոտ 600 քմ տարածքում այրվում է մոտ 300 խմ կենցաղային աղբ։ Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ամուլսարի հանքին պատկանող մեկ ջրատար, Ջերմուկի համայնքային տնտեսության ՀՈԱԿ-ի 1 ջրատար, 1 տրակտոր և 5 աշխատակից։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։
    23:57
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում. Ռոբերտո Մարտինես
    Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը:
    23:45
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն․ Ռոման Երիցյան
    Վերստին հայտարարում եմ ու հռետորական հարց եմ հնչեցնում՝ կա՞ որևէ մեկը, ով կարող է ցույց տալ Արցախի լուծարման հրամանագիրը, կա՞ որևէ մեկը, ով կարող է ինձ ուղարկել լուծարման հրամանագրի լուսանկարը, լուսապատճենը, քաղվածքը, պաշտոնական տեղեկագրում տեղ գտած տեղեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է՝ իրականում, ոչ մեկ չի կարող նման հրամանագիր ուղարկել, քանի որ նման հրամանագիր լույս չի տեսել։ «Հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի, երկրորդ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել։ Նա նաև հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը հատուկ նման խոսակցություններից խուսափելու նպատակով երկրորդ հրամանագիրն էր կայացել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը կամ եթե կուզեն ընդունել՝ հրամանագիրը։ «Թե երկրորդ, թե առաջին հրամանագրերն իրավական ուժ չեն ունեցել»,- նշել է Երիցյանը։ «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն, առհասարակ որևէ մեկն այդպիսի գործողության չի էլ դիմել։ Իրականում նրանց նպատակն այն է, որ Արցախի անկումը բարդեն Արցախի իշխանության, ի դեմս Սամվել Շահրամանյանի վրա, ինչն իմ համար անընդունելի է, իրականությանը չի համապատասխանում։ Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչպես է Արցախն ընկել, Արցախի Հանրապետությունը լուծարված չի համարվում, Արցախի ինստիտուտները շարունակում են գործել»,- ավելացրել է փաստաբանը։
    23:30
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեզ խեղդեց Պորտուգալիայի որակը. Եղիշե Մելիքյան
     «Շնորհակալություն բոլորին, երկրպագուներին: Շնորհակալություն, որ մինչև վերջ մնացիք թիմի կողքին: Ասել էի, որ ունենք պլան, բայց ամեն ինչ չէ, որ կարող է մեզ մոտ ստացվել և, գուցե, չստացվեց մեզ մոտ, քանի որ Պորտուգալիան ուժեղ մրցակից է: Մեզ համար դժվար էր պլաններն իրագործել: Բայց տեսա ֆուտբոլիստների նվիրվածությունը: Պորտուգալիայից գնդակ խլելը դժվար էր մեզ համար: Մեզ խեղդեց Պորտուգալիայի որակը: Ներողություն եմ խնդրում 0:5 հաշվի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
    23:15
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են փորձում․ Վարդան Բալյան
    «2013 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքներով բրիտանական ընտանիքների անդամների կամ մերձավոր ազգականների 46 տոկոսը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի մասնակից արևմտյան բոլոր երկրներում մինչ այսօր կայուն հետաքրքրություն կա այդ պատերազմի նկատմամբ, քանի որ շատ քիչ ընտանիքներ են եղել, որ առնչություն չեն ունեցել Առաջին աշխարհամարտի հետ: Հայաստանում թերևս այսօր չկա գեթ մեկ ընտանիք, որի պատմությունը անմասն է մնացել այդ դեպքերից: Իմ հայրական պապի եղբայրը ռազմաճակատ է զորակոչվել 22 տարեկան հասակում 1914 թվականին, զոհվել ու թաղվել հեռավոր Ռումինիայում, երբ ընդամենը 25 տարեկան էր: Պատերազմին մասնակից կայսերական բանակներում ողջ մնացած հազարավոր հայ զինվորներ, երբ Հայաստանն անկախ էր հռչակվել, վերադարձել և զինվորագրվել են Հայկական բանակին: Նրանցից էլ շատերը զոհվել են…Զոհվածներին էլ, ողջերին էլ մենք ուղղակի մոռացել ենք: Հայրենիքից դուրս ու հայրենիքում զոհված հայ զինվորներից շատ քչերը միայն գերեզմաններ ունեն, որտեղ տապանաքարերի վրա նրանց անունն է գրված:
    23:00
    06.09.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևը չի հանգստանում, Ռուսաստանն անհանգիստ է. Թրամփին կզանգի՞ Փաշինյանը
    Կրեմլում մտահոգված են Թրամփի ճանապարհի բացմամբ ու չեն թաքցնում այդ մտահոգությունը: Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է այս անգամ բաց խոսել Դաշնության տագնապների մասին, որոնք, ինչպես հայտնի է, նաև Թեհրանում կան: Մամուլի տեղեկություններով՝ Երևանն էլ է արդեն անհանգիստ շարժումներ անում, որովհետև Ալիևը ոչ մի կերպ չի անցնում զուսպ բառապաշարի, համառորեն չի օգտագործում անգամ «Թրամփի ուղի» ձևակերպումը, դրա փոխարեն անընդհատ «Զանգեզուրի միջանցք» է ասում:
    22:40
    06.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սրբազանի գործով աղմուկ հանած զրույցի մասնակիցը նոր բացահայտումներ է անում
    Իրավապաշտպաններն ապշած են՝ ապօրինի զենքի ու թմրամիջոցների գործով բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը տնային կալանք են տալիս, իսկ 2 սրբազանները անհեթեթ մեղադրանքներով շարունակում են մնալ կալանավորված: Սրբազան պայքարի աջակիցները շարունակում են պնդել, որ ձայնագրությունները, որոնց հիմքով ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք են առաջադրել Բագրատ սրբազանին, մոնտաժված են:
    22:20
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վենեսուելայի նախագահը Թրամփին առաջարկել է բանակցել
    Նա հրամայել է իրականացնել զինված քաղաքացիական աշխարհազորայինների զանգվածային մոբիլիզացիա՝ ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար՝ միաժամանակ ուղիղ երկխոսության կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
    22:06
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին` Երևանում ընդունելով Իռլանդիայի հավաքականին:
    21:53
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով
    Վրաստանի Կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից՝ գլխավոր դատախազության հետ համատեղ իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում, 30 անձ ձերբակալվել է «օրինականացված գողության», «հանցավոր համայնքին» անդամակցելու, «հանցավոր համայնքի» գործունեությանը օժանդակելու և այլ հոդվածներով։ 2 անձի մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Ոստիկանական գործողություններ են իրականացվել Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթիում, Իմերեթիում և Կախեթիում։ Jnews.ge-ի հաղորդմամբ, քննությունը պարզել է, որ քրեական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք, անձնական շահ ստանալու նպատակով, մասնակցել են քաղաքացիների միջև ֆինանսական վեճերի լուծմանը, կազմակերպել են այսպես կոչված գողական վեճեր հակամարտության կողմերի մասնակցությամբ, որոշումներ են կայացրել կողմերից մեկի օգտին՝ հետևելով այսպես կոչված գողական ավանդույթներին, և պարտադրել են մյուս կողմին վճարել գումար։ Սահմանված ժամկետների խախտման դեպքում նրանք սպառնացել են ֆիզիկական բռնությամբ և մահով։ Քննությունը նաև պարզել է, որ այսպես կոչված «օրենքով գող» Թենգիզ Խոփերիան՝ մականունով «Չինկա», ով գտնվում է արտասահմանում, մասնակցել է այսպես կոչված գողական հաշիվների՝ մեղադրյալների և վիճող կողմերի մասնակցությամբ։ Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել մեղադրյալների տներում և բնակարաններում՝ որպես իրեղեն ապացույցներ առգրավելով հրազեն, զինամթերք և գումար։ Առգրավվել են նաև մեղադրյալների բջջային հեռախոսները, որոնք նրանք օգտագործել են միմյանց հետ և արտասահմանում բնակվող վրացի «օրենքով գողերի» հետ շփվելու համար։ Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարի ազատազրկմամբ։
    21:45
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը։
    21:30
    06.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի օդանավը՝ Ադրբեջանի երկնքում. օդեղեն խաղաղություն
    Հայաստանի երկինքն արդեն 4 տարի անխոչընդոտ օգտագործող Բաքուն օդը բացել է Փաշինյանի բորտի առաջ, այն էլ՝ հայկական կողմի խնդրանքով, իսկ պաշտոնական Երևանը դա փորձում է մատուցել վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրման կոնտեքստում՝ իբրև գործնական քայլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
    21:15
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն խփում է իր 2-րդ գոլը Հայաստանի հետ խաղում
    Կրիշտիանու Ռոնալդուն խփում է իր 2-րդ գոլը Հայաստանի հետ խաղում:
    21:07
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստան-Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0-3 հաշվով
    Հիշեցնենք՝ Ժոաու Ֆելիշը բացում է խաղի հաշիվը գլխով հարվածով։  2-րդ գնդակը խփեց Ռոնալդուն։ 3-րդ գոլի հեղինակ դարձավ Ժոաու Կանսելուն։
    20:54
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt»-ը և «Mercedes»-ը. կան տուժածներ
    Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 18։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկայի ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։
    20:45
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Աղմկոտ որոշում. ադրբեջանամետ փաստաբաններից ինչո՞ւ է հրաժարվել Փաշինյանի կաբինետը
    Հայլուր 20:30 Աղմկոտ որոշում. ադրբեջանամետ փաստաբաններից ինչո՞ւ է հրաժարվել Փաշինյանի կաբինետը
    20:30
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլային հանդիպման ֆեյք տոմսեր են վաճառել. «Ազատություն»
    Տեղում ստուգում են, եթե հաստատման նշան չկա, հսկիչները պնդում են, թե տոմսը ֆեյք է:
    20:27
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը
    Բելառուսում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025» հատուկ զորավարժությունների ակտիվ փուլը։ 
    20:20
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պորտուգալիայի հավաքականը բացում է խաղի հաշիվը
    ԱԱ-2026, որակավորման փուլ (10՛)
    20:12
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այնթապում 28-ամյա կին վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում Այնթապ գյուղում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Աննման Բ․-ն  իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
    20:00
    06.09.25
    Ավելին