Լրահոս
Հասարակական
23:57
06.09.25
312

Հրդեհ է բռնկվել Ջերմուկի «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում․ ժամանել են հրշեջներ

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Լրացուցիչ ժամանել է նաև Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի ջրատարը։

Տեղում պարզվել է, որ մոտ 600 քմ տարածքում այրվում է մոտ 300 խմ կենցաղային աղբ։ Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ամուլսարի հանքին պատկանող մեկ ջրատար, Ջերմուկի համայնքային տնտեսության ՀՈԱԿ-ի 1 ջրատար, 1 տրակտոր և 5 աշխատակից։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։