Լրահոս
2025-09-06
-
ՔաղաքականԿիրանցում նոր դպրոց բացեցին, սակայն գյուղի բարձր դասարանցիները հաճախում են այլ դպրոցներ․ Սարգսյան2024թ․ սեպտեմբերի 1-ին բացվեց սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքը։ Մինչ այդ ասում էին, որ նորակառույց դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն այդպես չեղավ, գյուղի բարձր դասարանցիները նախկինի նման դասեր են անում Իջևան համայնքի այլ բնակավայրերի դպրոցներում։Ավելին17:4506.09.25 -
ՍպորտՀՀ-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները ստորագրել են հայ-պորտուգալական ֆուտբոլի զարգացման հուշագիրՄեկնաբանելով հուշագրի ստորագրումը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է․ «Շատ մեծ օգուտներ կարող ենք քաղել այս հուշագրից։ Ամենակարևորը՝ կարող ենք ստանալ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը։ Գիտենք, թե այն ինչպիսի որակյալ աշխատանք է կատարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Նաև շատ կարևոր կլինի, եթե պորտուգալական կողմը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք, մեզ որոշակի խորհրդատվություն տրամադրի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման վերաբերյալ»։Ավելին17:4006.09.25 -
ՄիջազգայինԾանր մարտեր են ուկրաինական ճակատում. Զելենսկին Մոսկվա չի գնա, նա Պուտինին Կիև է կանչումԾանր մարտեր են ուկրաինական ճակատում. Զելենսկին Մոսկվա չի գնա, նա Պուտինին Կիև է կանչումԱվելին17:3006.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 4-րդ և 5-րդ փակուղիների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին17:1506.09.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ «Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած խոշոր հրդեհիցԱվելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։Ավելին17:0006.09.25 -
ՄիջազգայինԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է ձգձգվել․ Սլովակիայի վարչապետՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը «շատ երկար» կլինի։ Ֆիցոն ուրբաթ օրը Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ուկրաինան պետք է կատարի այս կազմակերպությանը անդամակցության հետ կապված բոլոր պայմանները, և այս գործընթացը կարող է շատ երկար տևել։ Ես կրկին բացահայտ ասացի պարոն Զելենսկիին, թող նա պատրաստ լինի այն փաստին, որ Եվրամիության խոշոր երկրները հսկայական խոչընդոտներ կստեղծեն Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու համար, քանի որ նրանք գիտակցում են, որ այդքան մեծ երկրի անդամակցությունը կհանգեցնի գյուղատնտեսական քաղաքականության և ֆինանսների բաշխման էական փոփոխությունների»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման եթերում ասել է Ֆիցոն։ Նրա խոսքով՝ Սլովակիան այն կարծիքին է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը օգտակար կլինի և պատրաստ է կիսվել այս միավորմանը միանալու իր փորձով։Ավելին16:5006.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը տարհանման կոչ է արել Գազայի մի քանի թաղամասերի բնակիչներինԻսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքի մի քանի թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել բազմահարկ շենքին սպասվող հարվածից առաջ։Ավելին16:4506.09.25 -
ՍպորտՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին ընդառաջ հաղորդագրություն է տարածելԲոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին16:3006.09.25 -
ՀասարակականԱշտարակի խճուղում ավտոմեքենաներ են այրվելՍեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 6 տրանսպորտային միջոց։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։45-ին։Ավելին16:1506.09.25 -
ՔաղաքականԼկտի թալան՝ բաց երկնքի տակ․ ինչո՞ւ է Նիկոլն ատամներով պաշտպանում ՀՖՖ ղեկավարին․ Անդրանիկ Թևանյան«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, որն արդեն պատմական ու աննախադեպ է դարձել։Ավելին16:0006.09.25 -
ՀասարակականՍեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումները դեռևս մարտահրավեր են մարդու իրավունքների տեսանկյունից. ՄԻՊ«Հուսով եմ, որ այն կդառնա կանխարգելիչ ազդակ և յուրաքանչյուրի համար խորհելու առիթ։ Մաղթում եմ բոլորին բովանդակալից կինոդիտում»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը:Ավելին15:4506.09.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզումԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան բնակավայրում անվադողեր են այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին15:3006.09.25 -
ՄիջազգայինՊենտագոնի վերանվանումը կարող է միլիարդավոր դոլարներ արժենալԼրատվամիջոցը նշում է, որ այդ գումարի առյուծի բաժինը կարող է ուղղվել 40 երկրներում և ԱՄՆ բոլոր 50 նահանգներում Պենտագոնի ավելի քան 700 հազար օբյեկտների վրա այս գերատեսչության տարբերանշանների փոփոխմանը։ Սա ենթադրում է 6 զորատեսակների և Պենտագոնին ենթակա գործակալությունների ֆիրմային ձևաթղթերի, ճաշարաններում դրոշմված անձեռոցիկների, Սենատի հաստատված պաշտոնյաների բաճկոնների վրա տարբերանշանների, ինչպես նաև խանութներում հուշանվերների փոխարինում։Ավելին15:1506.09.25 -
ՔաղաքականՆիկոլն ալլահի պարգևն էր Ադրբեջանին ու Թուրքիային․ Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Ասում է. «Վարչապետի օդանավն Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի»: Բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: Նիկոլն ալլահի պարգևն էր Ադրբեջանին ու Թուրքիային, աչքի լույսի պես պահում-պահպանում են: Չեմ բացառում, որ նույնիսկ ՀՀ ՊՊԾ-ին են հրահանգավորում ինչ անել, որ ոտքին մազոլ չաճի: Թուրքերն ու ադրբեջանցիները պարզ հասկանում են, որ երկրորդ այդպիսի գանձ չեն գտնի, որ իրենց օրակարգը սպասարկի…»։Ավելին15:0006.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:Ավելին14:4506.09.25 -
ԱրցախԳիշերը կոտրել են Արցախի պետնախարարի մեքենան. News.amԱյս գիշեր կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան՝ պատճառելով գույքային վնաս։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին Արցախի Կառավարությունից։ Իսկանդարյանին պատճառվել է մոտ 3500 դոլարի նյութական վնաս։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ։Ավելին14:3006.09.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին14:1506.09.25 -
ՏարածաշրջանՄահաբեր վթար՝ Բաքվում. բեռնատարը թռել է մեքենաների վրաԲաքվում բեռնատարը կամրջից թռել է ճանապարհով երթևեկող մեքենաների վրա, 5 մարդ է մահացել։Ավելին14:0006.09.25 -
ԻրավականՍուրենավանի 50-ամյա բնակչի հողամասում կանեփի բույսեր և նույն բույսից պատրաստած զանգված է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 50-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց։ Համայնքային ոստիկանները սեպտեմբերի 4-ին ստուգման նպատակով այցելել են նշված հողամաս, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացրած զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվել են կանեփի 33 բույս և նույն բույսից պատրաստած 19,7 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Վեդիի քննչական բաժին։Ավելին13:4506.09.25 -
ՀասարակականՈստիկանության ծառայողները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու կողմից ինքնահրկիզման փորձըՍեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորամասերից մեկի ծառայողները Հանրապետության Հրապարակում ծառայություն իրականացնելիս նկաատել են մի քաղաքացու, ով գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և իր մոտ եղած բենզինով լցված շիշը բացել է, ինչից հետո լցրել հատակին, այրել և փորձել է պառկել կրակի վրա։Ավելին13:3006.09.25