Լրահոս
Հասարակական
21:30
06.09.25
290

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

- Արաբկիրում՝ օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 2-ին,

- Շենգավիթում՝ օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 2-ին,

- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

- Նոր Նորքում՝ օգոստոսի 27-ին և 30-ին,

- Շենգավիթում` օգոստոսի 31-ին,

- Արաբկիրում՝ օգոստոսի 29-ին։