Լրահոս
Միջազգային
12:56
10.09.25
72

Ռուսաստանի պատերազմը սրվում է, այլ ոչ թե ավարտվում․ Կալաս

Img default alt hy

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը չի համարում պատահական։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Անցյալ գիշեր Լեհաստանում մենք տեսանք պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի կողմից եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը, և կան հիմքեր ենթադրելու, որ սա միտումնավոր էր, ոչ թե պատահական», - գրել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Լեհաստանի արտգործնախարարի հետ՝ շեշտելով, որ ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Լեհաստանին։

«Ռուսաստանի պատերազմը սրվում է, այլ ոչ թե ավարտվում», - հավելել է Կալասը։

Նա կոչ է արել ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ներդրումներ կատարել Եվրոպայի պաշտպանության մեջ։