Լրահոս
Քաղաքական
10:40
21.09.25
608

Գլուխս խոնարհ եմ հիմա Եռաբլուր գալիս, 35 տարի Արցախի համար եմ կռվել. Մալաթիայի թաղապետ

Img default alt hy

Ես «Եռաբլուր» միշտ էլ գալիս եմ, մի ժամանակ գլուխս հպարտ էի գալիս, հիմա մի քիչ գլուխս խոնարհ։ Բայց համոզված եմ, որ գալու է օրը, որ էլի գլուխներս բարձր գալու ենք։ Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխանություններն Արցախը մեր հայրենիքը չեն համարում, թաղապետը նշեց․ «Ինձ էդ հարցը մի տվեք, ես Արցախի համար 35 տարի եմ տվել։

Ես եմ հաղթանակը կերտողներից մեկը, ես էս պարտությունը կրողներից մեկն եմ։ Ինձ պետք է լավ բանակով, լավ տնտեսությամբ պետություն, դա կլինի 4–րդ Հանրապետություն, 5–րդ, ինձ համար նշանակություն չունի»,– ասաց Ռոմիկ Մխիթարյանը։