Լրահոս
Հայաստան
09:20
21.09.25
598

Հայաստանը նշում է Անկախության օրը

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը:

1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը: Իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: 

Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Անկախությունը հռչակելուց հետո անհրաժեշտ էր կայացնել ու պաշտպանել: 

1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։