Լրահոս
Քաղաքական
11:32
23.09.25
83

Փաշինյանը Դավիթ Խուդաթյանին գործուղում է Իսպանիա

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը 4 օրով գործուղվում է Իսպանիա։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի հոկտեմբերի 6-9-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Վիտորիա-Գաստեյս)՝ Բաց կառավարման գործընկերության 9-րդ գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

2․ Դավիթ Խուդաթյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։