Լրահոս
Հասարակական
11:45
20.09.25
283

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում` սեպտեմբերի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

​​​Մարզերում` սեպտեմբերի  20-21-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։