Լրահոս
Կրթություն և գիտություն
16:14
06.10.21
76

Մոսկվայում կայացել է «Mtqaran» ինտելեկտուալ հարթակի օֆլայն դասախոսությունը

Img default alt hy

Մոսկվայում կայացել է «Mtqaran» ինտելեկտուալ հարթակի օֆլայն դասախոսությունը: Զեկուցողները ներկայացրել են  տարբեր ոլորտներում հայ ազգի դերակատարմանը համաշխարհային զարգացմանը:

«Եթե Լազարյանները, որոնց կալվածքում տեղի է ունենում միջոցառումը, եղել են 19-րդ դարի հերոսներ, ապա մեր ժամանակի հերոսները կրթություն ստացած  հայերն են, որոնք  փորձում են օգնել իրենց հայրենիքին և հենց նրանցից է կախված Հայաստանի ապագան»,- համոզված է «Մտքարան» նախագծի հեղինակ Արամո Հունանյանը:  

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՌԴ ում ՀՀ դեսպանատան արտակարգ և լիազոր դեսպանորդ Արսեն Առաքելյանը:

Զեկույցներ են ներկայացրել ՌԴ-ում ՀՀ  դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, տնտեսագետ Արման Տողանյանը, Ռուսաստանում Հայաստանի  ինժեներների ասոցիացիայի ներկայացուցիչ  Պողոս Սեպոյանը և միջազգայանգետ Ռոման Շահվերդովը:

Զեկուցողները վերհանել են Հայաստանի արդյունաբերական, տնտեսական, կրթական  ոլորտների խնդիրները,  առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին:

Նշենք, որ «Մտքարան» ինտելեկտուալ հարթակը ներկայացնում է  դասախոսություններ, դոկումենատալ ֆիլմեր  և կազմակերպում վարպետության դասեր՝ գիտության, արվեստի և հոգևոր թեմաներով: Նախագծի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել Հայաստանի պատմական և մշակութային  ժառանգության պահպանման հարցերին