Լրահոս
Միջազգային
21:45
03.03.22
166

Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում

Img default alt hy

Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, որպեսզի ապահովի երկրի բնակիչների ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն:

Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ հանրապետության եվրաինտեգրումը պետք է արագացնել, երկրի կառավարությունը համակարծիք է այդ հարցում։

«Մենք ապագա սերունդներին արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն ենք տեսնում։ Այսօր մենք ստորագրում ենք Եվրամիությանն անդամակցելու հայտը, այն ուղարկվել է ԵՄ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահին։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականացնենք երկրի համար հիմնարար այդ խնդիրը»,- ասել է Սանդուն։