Լրահոս
Սպորտ
10:44
19.10.21
73

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է ՕԽ վարկանիշային մրցաշարերի սկզբունքները

Img default alt hy

Աթենքում անցկացվել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այնտեղ հաստատվել են Փարիզում 2024թ. կայանալիք 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի սկզբունքները:

Ընդհանրապես որակավորման մրցաշարերում ընտրության չափանիշները սահմանում են միջազգային մարզական ֆեդերացիաները:

Մարզիկների և թիմերի որակավորման ճշգրիտ պահանջները կհրապարակվեն եկող մրցաշրջանի սկզբին:

Փարիզի վարկանիշայինները կսկսվեն 2022թ. հունիսին և կավարտվեն 2024թ. հունիսին:

Գործկոմի քննարկած թեմաներից մեկն էր Չինաստանում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: