Լրահոս
Սպորտ
21:37
18.12.22
314

Մեսսիի ռեակցիան՝ Մբապեի երկրորդ գոլից հետո

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումն է։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ երկար ժամանակ Արգենտինան առաջ էր հաշվի մեջ 2-0 հաշվով, սակայն 80-րդ և 81-րդ րոպեներին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարողացավ երկու գոլ խփել և հավասարեցնել հաշիվն այս խաղում։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին այս հանդիպման նման կտրուկ շրջադարձից հետո չկարողացավ զսպել իր հիասթափությունը.

Արգենտինացիներն իրենց երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում։ 23-րդ րոպեին Մեսսին 11 մետրանոցից աչքի ընկավ, իսկ 36-րդ րոպեին Անխել դի Մարիան Ալեքսիս Մակ Ալիստերի փոխանցումից հետո գրավեց դարպասը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։