Լրահոս
Հասարակական
10:08
19.12.22
86

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին․ ԱԺ

Img default alt hy

Երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Գրիգորիի Սահակյանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

«Նա երեք տարի՝ 2014-2017 թթ., եղել է խորհրդարանի նախագահը:

Գալուստ Սահակյանը մի քանի գումարումների պատգամավոր է եղել, երկար տարիներ ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ։