Լրահոս
Հայաստան
20:32
05.03.22
590

Պատրաստ եմ իմ մեղքի բաժինն էլ ընդունել․ ի՞նչ է ակնարկում ԿԳՄՍ փոխնախարարը

Img default alt hy

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք ճշմարտությունն իրար ասելու ու մեկս մյուսից ճշմարտությունը լսել կարողանալու խնդիր ունենք։ Չնայած, մինչև ճշմարտությանն էլ հասնելը, մենք ընդհանրապես իրար լսելու խնդիր ունենք»,- գրել է նա։

Փոխնախարարի գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկն արձագանքել է․

«Մենք անորակ կրթության խնդիր ունենք, ինչի մեղավորներից մեկն էլ Դուք եք, տիկին Անդրեասյան»,- ինչին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է․

«Պատրաստ եմ իմ մեղքի բաժինն էլ ընդունել, բայց կդժվարանամ հավատալ, որ մեր կրթության համակարգում խնդիրները երկու տարվա պատմություն ունեն»,- ընդգծել է ԿԳՄՍ փոխնախարարը։