Լրահոս
Քաղաքական
15:09
26.02.25
281

Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում էս իշխանություններին հեռացնելու համար․ Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

«Այս ընթացքում Դաշնակցությունն ակտիվ աշխատել է: Այս ապօրինի իշխանությունների դեմ պայքարի գործում Դաշնակցությունը միշտ առաջին գծում է»,- ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ չի սպասում ընտրությունների: Այս ընթացքում մի քանի շարժումների նախաձեռնողն ու առաջամարտիկն է եղել և այդ առումով ոչ թե մենք սպասում ենք հերթական ընտրություններին, այլ ամենօրյա աշխատաքն ենք տանում այս իշխանություններին հեռացնելու համար: Դա ավելի քան ակնհայտ է: Մեր ընկերներից շատերն անազատության մեջ են եղել, որոշները մի քանի օր առաջ են ապօրինի ազատազրկումից դուրս եկել, որոշ դաշնակցականների գործերն հենց հիմա դատարաններում քննվում է, բայց այն, որ ցանկացած կուսակցություն ընտրություններից հետո պետք է պատրաստվի ընտրությունների, դա չգրված օրենք է»,- ասաց պատգամավորը:

Դանիելյանը միևնույն ժամանակ ասաց, որ այս իշխանությունների դեպքում պետք է ամեն ինչ անեն, որ ընտրությունների չհասնի գործը, որովհետև այս իշխանությունները պատրաստ են ընտրությունները կեղծելու: