Լրահոս
Միջազգային
14:51
26.02.25
216

Մատվիենկոն կմեկնի Թուրքիա

Img default alt hy

Փետրվարի 27-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի պաշտոնական հրավերով կմեկնի Թուրքիա։

Կողմերի միջև կկայանա առանձնազրույց, որից հետո խորհրդարանում Քուրթուլմուշը և Մատվիենկոն կնախագահեն միջպատվիրակությունների բանակցությունները և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։