Լրահոս
Հայաստան
19:33
05.03.22
176

Լվովի հայկական եկեղեցուց դուրս է բերվել Հիսուս Քրիստոսի արձանը և տեղափոխվել անվտանգ վայր

Img default alt hy

Լվովի հայկական եկեղեցուց դուրս է բերվել Հիսուս Քրիստոսի արձանը և տեղափոխվել անվտանգ վայր: 

Այս մասին NEWS.am-ին հայտնել է քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը` նշելով, որ  վերջին անգամ Քրիստոսի արձանը դուրս էր բերվել եկեղեցուց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:  

«Լվովը միջնադարից եղել է հայկական սփյուռքի ամենախոշոր եւ ճանաչված  կենտրոններից: Լվովում եղել է 5 եկեղեցի, այդ թվում կաթոլիկ եկեղեցի: Լվովում հայերը միջնադարից են հաստատվել եւ  շատ մեծ դերակատարություն են ունեցել ոչ միայն քաղաք, այլեւ Լեհաստանի զարգացման գործում: Հայերը այն եզակի ազգերից են եղել, որ թույլատրել են իրենց ամենամեծ քաղաքներից մեկում կառուցել եկեղեցի: Նույնիսկ խորհրդային տարիներին  Լվովի հայկական եկեղեցին պահպանել է իր կարեւորությունը»,- նշել է նա:   

Քաղաքագետի խոսքով` արձանը դուրս է բերվել, քանի որ վտանգ կար, որ ռազմական գործողությունների ժամանակ կարող էր վնասվել։