Լրահոս
Հասարակական
17:33
26.02.25
254

Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար

Img default alt hy

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,– ասել է  նա։

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փետրվարի 25-ին փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար: