Լրահոս
Առողջապահական
23:00
07.10.21
43

Կորոնավիրուսը չի խնայում երեխաներին. մանկական պատվաստումները Հայաստանում չեն բացառվում. տեսանյութ

Մեր երկրում դելտա շտամի տարածումից հետո ավելի շատ երեխաներ են քովիդով վարակվում: Նոր ուսումնական տարում Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շատ են լինում դեպքեր, երբ դասարաներ ու խմբեր են փակվում՝ աշակերտի` քովիդով վարակված լինելու պատճառով:

Բժիշկները զգուշացնում են ծնողներին կայծակնային թոքաբորբի վտանգների մասին: Հատկապես իրենց տարիքին անհամապատասխան քաշ ու քրոնիկ հիվանդություն ունեցող երեխաների մոտ են սրացումներ նկատվում: Անցած շաբաթ Հայաստանում քովիդով վարակված երկրորդ երեխան մահացավ: Ծնողները չեն իմացել, որ 10 տարեկան երեխան շաքարային դիաբեդ ունի, որն էլ, ըստ էպիկրիզի, մահվան գլխավոր պատճառն է եղել: