Լրահոս
Հասարակական
17:35
08.10.21
43

Կորոնավիրուսից մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը

Img default alt hy


Մեկ շաբաթվա ընթացքում Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ընտանիքում գրանցվել է երկրորդ մահը:

 Մեկ շաբաթ առաջ կյանքից հեռացել էր նրա կինը՝ Ելիզավետա Ազարյանը: 87-ամյա Ազարյանը կորոնավիրուսով էր վարակվել ու ապաքինվել, սակայն հետագայում չկարողացավ վերականգնվել: Այսօր էլ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսից մահացել է նաեւ նրա դուստրը՝ 64-ամյա Ժաննա Ազարյանը:

«92-ամյա Ազարյանն այնքան էլ լավ հոգեբանական վիճակում չի գտնվում: Դստեր մահվան մասին նրան դեռ չեն էլ հայտնել»,- հայտնել են Մարմնամարզության ֆեդերացիայից: