Լրահոս
Սպորտ
10:40
19.12.22
193

Կրիշտիանուն բոլոր ժամանակների լավագույնն է․ Պիրս Մորգան

Img default alt hy

Լրագրող Պիրս Մորգանը, որին Կրիշտիանու Ռոնադլուն տվել էր ՄՅՈՒ-ի մասին սկանդալային հարցազրույցը, արձագանքել է Արգենտինայի հավաքականի՝ աշխարհի չեմպիոն դառնալուն։

Իր թվիթերյան էջում լրագրողը գրել է, որ համաձայն է այն մտքի հետ, որ վեճը, թե ով է բոլոր ժամանակների լավագույն խաղացողը՝ Մեսսին, թե Ռոնալդուն, մեկընդմիշտ լուծվեց։ Պորտուգալացու անվան կողքին լրագրողն այծի էմոջի է դրել։ Անգլերենում goat (այծ) բառը արտասանվում է նույն կերպ, ինչ GOAT (greatest of all times) հապավումը՝ բոլոր ժամանակների լավագույնը։

Մեսսին կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

Աղբյուր  ArmSport.am