Լրահոս
Միջազգային
10:48
06.03.22
658

Ջոնսոնն առաջարկում է 6 կետից բաղկացած գործողությունների ծրագիր Ուկրաինայի համար

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է Ուկրաինայի գործողությունների ծրագիր՝ հրավիրելով միջազգային հանրությանը միանալ դրան։ 

Բրիտանացի քաղաքական գործչի ծրագիրը բաղկացած է վեց կետից և նախատեսում է միջազգային մարդասիրական կոալիցիայի մոբիլիզացիա՝ Ուկրաինային աջակցելու համար։

Բացի այդ, Ջոնսոնի պլանի համաձայն, անհրաժեշտ է Կիևին օգնություն տրամադրել տարածքը պաշտպանելու, Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների «սողացող նորմալացումը» կանխելու համար, դեէսկալացիայի դիվանագիտական ​​ուղիներ գտնել, բայց միայն հիմք ընդունելով «Ուկրաինայի օրինական կառավարության» ամբողջական մասնակցությունը։