Լրահոս
Քաղաքական
23:39
05.10.21
121

«Ինչի՞ շուրջ եք բանակցելու, եթե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ». ընդդիմությունը՝ ԱԺ-ում. տեսանյութ

Պատերազմի տարելիցից հետո՝փողոցային պայքարին այլընտրանք չգտնող ընդդիմությունը այսօր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնին է մոտեցել՝ նորից դիմակազերծելու Փաշինյանին ու նրա թիմակիցներին:

Պատգամավորները հիշեցրել են, որ «դու մենակ չես» կոչերով իշխանության եկածները պատերազմի օրերին բայրաքթարների տակ թողեցին բանակը, արնաքամ արեցին պետականությունը, հիմա բանակցությունների սեղանի շուրջ են ուզում նստել՝ իրենց ծաղրող թշնամու հետ, ընդ որում պարզ չէ՝ ինչ են բանակցելու, եթե իրենք էլ համաձայն են Բաքվի թեզերին, թե Հայաստանում կան Ադրբեջանական տարածքներ: