Լրահոս
Միջազգային
23:12
05.03.22
585

Ի՞նչ է առաջարկելու Էրդողանը Պուտինին․ Անկարայից մանրամասնել են

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում կհնչեցնի Անկարայի առաջարկներն Ուկրաինայի վերաբերյալ։ 

Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 5-ին, հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ միասին, սկսել են մի շարք լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումն այս հարցում (որ Անկարան չի ծրագրում պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ.-խմբ.)։

Մենք շատ առանձնահատուկ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, հատուկ հարաբերություններ ունենք նաև Ուկրաինայի հետ։ Երկուսն էլ մեր ծովային հարեւաններն են։ Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է խոսել երկու կողմերի հետ»,- նրա խոսքերն է մեջբերում TRT Haber-ը։