Լրահոս
Իրավական
14:06
06.10.21
70

ՀՔԾ-ն կարճել է «5-րդ ալիքի» լրագրողին ուղղված ՔՊ-ականների սպառնալիքի դեպքով քրգործը. տեսանյութ

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Քրիստինե Պողոսյանի և «5-րդ ալիքի» լրագրողների միջև տեղի ունեցած դեպքով հարուցված քրեական գործը:

Ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը հիմա ՔՊ-ական, այն ժամանակ՝ իմքայլական պատգամավորները հարձակվել մեր գործընկերների վրա, սպառնալիքներ հնչեցրել: Փաստաբան Իրմա Ճաղարյանը «Հայլուրին» ասել է, որ ՀՔԾ-ն որոշել է գործը կարճել Քրիստինե Պողոսյանին և Արթուր Հովհաննիսյանին հարցաքննելուց հետո: