Լրահոս
Քաղաքական
11:46
19.12.22
109

ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․ Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,- ասաց Փաշինյանը: