Լրահոս
Քաղաքական
15:38
19.12.22
174

Հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել. իմ զորակցությունն եմ հղում Արցախում բնակվող մեր քույրերին ու եղբայներին. Հայկ Մարության

Img default alt hy

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետությունում բնակվող քույրերին ու եղբայներին։

«Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը:

Դրան ի պատասխան՝ պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթեւ ու ավելի բարդ պայմաններում:

Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ միասին իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայներին»,- ֆեյսբուքում գրել է Մարությանը։