Լրահոս
Սպորտ
22:45
18.12.22
266

Հայտնի է՝ ով է ԱԱ-2022-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստը

Img default alt hy

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի լավագույն խաղացող։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի հավաքականը Կատարի մրցաշարի վճռորոշ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։

«Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել են մեկական գոլով։ Արգենտինայի երեք գոլերից երկուսը խփել է Լիոնել Մեսսին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Արգենտինայի հավաքականն ավելի դիպուկ գտնվեց՝ 4:2:

35-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։