Լրահոս
Հայաստան
20:30
10.10.21
59

«Հայլուր-կիրակի». Զենք ձեռքին կինը բացահայտում է դավերը՝ Սյունիքի շուրջ

Իրան-Իսրայել «պատերազմ»՝ Հայաստանի սահմանին: Ադրբեջանը շարունակում է զինվել իսրայելական զենքով, Իրանը սպառնում է մեկընդմիշտ դուրս շպրտել սիոնիստական ուժերին՝ տարածաշրջանից: Թուրքիան միանում է Իրանը շրջափակելու սիոնիստական պլանին, Ռուսաստանը փորձում է հասկանալ՝ որտե՞ղ է Հայաստանը: Մեծ պատերազմի նախերգանք՝ տարածաշրջանում:

-Եթե հարևանիդ տունն այրվում է, մի դույլ ջուր ես վերցնում, որ չթողնես կրակը հասնի քո դռանը: Իրան- Հայաստան միջպետական ճանապարհի մոտ ապրող շուռնուխցի կինը զենքը գլխի տակ է քնում ու բացահայտում է Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական դավերը:

Մեր օրերի «Ձորի Միրոյի» մենախոսությունը: -Ընդդիմությունը «Ազգային դիմադրության ճակատ» է ստեղծում ու փողոցում սպասում է ժողովրդին. Հայաստանի լինել-չլինելու հարցն է: Ժողովուրդը վիշտը չի մոռացել, բայց կամաց-կամաց համակերպվում է հայրենիքի կորստի հետ: Փողոցային պայքար՝ ժողովրդական ապատիայի պայմաններում: -«Կրուտիտի վարակ» Շուշիից՝ Բադեն-Բադեն: Կառավարության դիմաց բարձր խոսել չի կարելի, որովհետեւ վարչապետն աշխատում է:

Մեզ շրջապատող միջավայրը և առաջին հայը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր: Սովորական հայկական սկանդալներ և ուրախություններ: -«Թող գան գնդակահարեն, մենք իրանցից պրծնենք, իրանք՝ մեզնից». անտուն արցախցիներին վտարում են իրենց կացարանից: Վերջնաժամկետն այսօր է: