Լրահոս
Քաղաքական
13:15
19.12.22
133

Հայկական կողմի հաղթանակից հետո տարածաշրջանում եղավ տևական խաղաղություն. Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Հայկական կողմի հաղթանակից հետո տարածաշրջանում եղավ տևական խաղաղություն:

Հայաստանն ու Արցախը ոչ միայն չունեցան որևէ ծավալապաշտական նկրտում, այլ ամեն ինչ արեցին տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և խաղաղ գոյակցության համար:
Հայկական կողմը դժվարին իրավիճակներում կարողացավ պահպանել չեզոքություն, հաղթանակից արբեցած չգերագնահատեց սեփական ուժերը և չներգրավեց նորանոր կոնֆլիկտներում: Այս ամենով ևս մեկ անգամ ապացուցվեց Արցախյան պայքարի գոյաբանական, ոչ թե զավթողական լինելը:
Աշխարհում ամենախաղաղասեր ժողովուրդները կյանքի համար պայքարողներն են, և հակառակը` զավթիչներ են մշտական կոնֆլիկներ ստեղծողներն ու նոր պատերազմներ հրահրողները:

Ուրեմն`

.հայկական Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև տարածաշրջանի կայունության երաշխիքն է:
.իսկապես` «խաղաղություն կլինի միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն առանց դրա»»։