Լրահոս
Քաղաքական
15:23
06.10.21
54

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել կալանավորված քաղաքապետերին. տեսանյութ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին: «Վերջին անգամ հնարավորություն ունեինք տեսակցելու Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին: Տեսակցությունները փակ են Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ:

Դժվար կկարողանամ մեկնաբանել, թե ինչու է հատկապես նրանց համար փակ տեսակցությունները, բայց փաստ է, որ մենք վերջիններիս հետ չենք կարողացել խոսել արդեն բավականին երկար ժամանակ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Աննա Գրիգորյանը: