Լրահոս
Քաղաքական
19:57
18.10.21
57

Գորիսը մերժեց իշխանությանը, բայց Առուշանյանը դեռ կմնա կալանավորված. տեսանյութ

Գորիսում անհամբեր սպասում են Առուշ Առուշանյանի վերադարձին: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետի թեկնածուն բանտից սկսեց պայքարը ու ձայների զգալի առավելությամբ հաղթեց:

Մինչեւ Առուշանյանի վերադարձը քաղաքապետի պարտականությունները նրա տեղակալներն են անելու: Փաստաբանները հույս ունեն, որ ընտրված քաղաքապետը նոյեմբերի 5-ին ազատ կարձակվի: Այդ օրը դատարանը կլսի Առուշանյանի պաշտպանների՝ խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը: