Լրահոս
Հասարակական
14:36
19.12.22
137

Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությանը արցախյան պատվիրակությունը չի կարողանա մասնակցել

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո 74 տարեկանում մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:

Արցախի Ազգային ժողովի նախագահը ցավակցել է Սահակյանի ընտանիքին և հայտնել, որ ադրբեջանական շրջափակման պատճառով Արցախի խորհրդարանի պատվիրակությունը չի կարողանալու մասնակցել Գալուստ Սահակյանի հոգեհանգստին: