Լրահոս
Հասարակական
14:01
19.12.22
91

Գալուստ Գրիգորիչի՝ հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում․ «Հայաստան» խմբակցություն

Img default alt hy

«Հայաստան» խմբակցությունն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի օրենսդիր մարմնի երկարամյա պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական և պետական գործիչ Գալուստ Գրիգորի Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Արժևորելով Գալուստ Սահակյանի երկարամյա մանկավարժական գործունեությունը, վառ անհատականությունն ու մարդկային բարձր որակները՝ վշտակցում, տոկունություն ենք մաղթում նրա ընտանիքին՝ հարազատների և բարեկամների հետ կիսելով կորստի ցավը:

Գալուստ Գրիգորիչի՝ լուսավոր և հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում», - նշվում է հաղորդագրությունում։