Լրահոս
Սպորտ
18:10
19.12.22
144

Ֆուտբոլի ֆեդերացիան դատական հայց կներկայացնի ընդդեմ «Փյունիկի» սեփականատիրոջ․ հայտարարություն

Img default alt hy

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հարցազրույցին անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Տարածած հաղորդագրություոնւմ ասվում է․« Արթուր Սողոմոնյանը դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաև դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության և կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Նշենք, որ Սողոմոնյանը հայտնել էր, որ իրենք անվստահություն են հայտնում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում են նրա հրաժարականը։