Լրահոս
Արցախ
22:11
19.12.22
114

Երիտասարդ է մահացել բլոկադայի մեջ. Արցախի պետնախարարը երկու ելք է առաջարկում

Ադրբեջանական պաշարումից այսօր դուրս են բերել ծայրահեղ ծանր մի արցախցու և շտապ տեղափոխել Երևան: Տղամարդուն այստեղ պետք է սրտի վիրահատություն անեն:

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրենը շրջափակման դեռ երկրորդ օրն էր ահազանգել, որ 62-ամյա արցախցու կյանքին վտանգ է սպառնում, սակայն ադրբեջանցի ֆեյք բնապահպանները միայն այսօր են համաձայնել մի քանի րոպեով բացել Լաչինի միջանցքը: