Լրահոս
Միջազգային
19:19
05.03.22
330

Ե՞րբ տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը

Img default alt hy

ւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ «մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում»։

Պաշտոնյայի խոսքով, ուկրաինական պատվիրակության կազմում փոփոխություններ չկան, լինելու է նույն կազմը։    

«Ի թիվս այլ հարցերի, գնահատում ենք նաև, թե ինչպես են գործում հումանիտար միջանցնքները, որպեսզի բանակցային գործընթացում, հարկ եղած դեպքում, ճշգրտումներ անենք»,- ասել է Պոդոլյակը։