Լրահոս
Տարածաշրջան
16:04
06.10.21
43

«Դրանք սադրիչ քայլեր էին». Իրանի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին. տեսանյութ

Իրանի արտգործնախարարը սադրանք է անվանել Ադրբեջանի անցկացրած զորավարժությունները: Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքուն 6 զորախաղ է անցկացրել Թուրքիայի հետ: Դրանցից մեկին մասնակցել է նաև Պակիստանը:

Հոսեյն Ամիր Աբդոլահիանի կարծիքով՝ Ադրբեջանի գործողությունները դրական ազդակներ չեն փոխանցում տարածաշրջանի երկրներին: Այս հայտարարությունները Իրանի արտգործնախարարն արել է Մոսկվայում ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: