Լրահոս
Իրավական
18:15
12.10.21
59

Դանիբեկյանը թույլ չի տվել Գևորգյանին 405 հազար դրամը վերադարձնել բյուջե. «քաղաքական գերություն». տեսանյութ

Դատավոր Աննա Դանիբեկյանը չի թույլատրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին բյուջե վերադարձնել մոտ 405 հազար դրամը, որ պատգամավորի հաշվին Ազգային ժողովն էր փոխանցել, որպեսզի նա մասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:

Դանիբեկյանը նաև արգելել է Գևորգյանին մասնակցել Մոսկվայում դեկտեմբերին կայանալիք ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին: Նախկին փոխվարչապետն ասել է, որ իրեն զգում է քաղաքական գերու կարգավիճակում: Նիստի ավարտին փաստաբան Լուսինե Սահակյանը լքել է դատարանի դահլիճը, քանի որ Դանիբեկյանը հրաժարվել է ներկայացնել Գևորգյանին վերաբերող քրեական գործերը: