Լրահոս
Արցախ
16:47
09.10.21
64

Դադիվանքը չորս կողմից շրջապատված է զինված ադրբեջանցիներով. տեսանյութ

Ադրբեջանական կողմի սահմանափակումների պատճառով՝ ոչ մի հայ ուխտավոր չի կարողանում Դադիվանքին մոտենալ:

Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը «News.am»-ին հայտնել է, որ մայիսի 2-ից է այս իրավիճակը՝ իրենք լիարժեք մեկուսացման մեջ են՝ չորս կողմից ադրբեջանցի զինծառայողներով շրջապատված: Վանքը հսկում են ռուս խաղաղապահները: