Լրահոս
Միջազգային
10:00
06.03.22
508

Չինաստանը կոչ է արել Արևմուտքին երկխոսել ՌԴ-ի հետ՝ հանուն Եվրոպայում անվտանգության

Img default alt hy

Չինաստանի կառավարությունը կոչ է արել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին իրավահավասար երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ Եվրոպայում անվտանգության ապահովման կայուն մեխանիզմ մշակելու համար։ 

Այս մասին մարտի 5-ին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

Պաշտոնյան ընդգծել է Եվրոպայում անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա հիմնված անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն մեխանիզմ գտնելու և կառուցելու անհրաժեշտությունը։