Լրահոս
Քաղաքական
19:36
18.10.21
57

Չէ՛, ընգերնե՛ր, դուք ամեն ինչ խառնում եք. Գյումրիում ՔՊ-ն մեկ ձայնը 50 000 դրամո՞վ է գնել

Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե ընտրություններից առաջ սոցիալապես անապահով մարդկանց բաժանված գումարները ոչ թե ընտրակաշառք են, այլ սոցիալական աջակցություն: Նա փորձել է արդարանալ՝ կրկին հիշելով նախկիններին, որ իր բառերով՝ 30 տարի մարդկանց սոված են թողել:

Բայց Հարությունյանը չի կարողացել հիմնավորել՝ եթե ընտրություններից առաջ սոցաջակցություն տրամադրելը ընտրակաշառք չէ, ապա ինչո՞ւ ազատությունից զրկվեցին Ազգային ժողովի ընտրություններից առաջ մարդկանց սոցիալական աջակցություն տրամադրած Սյունիքի համայնքապետերը: