Լրահոս
Հասարակական
17:09
12.10.21
55

Բոմժը մեզնից լավ կարգավիճակի մեջ ա. արցախցիներին 3 ամիս են տվել՝ ապաստարանը լքելու համար. տեսանյութ

Աբովյանի գիշերօթիկ դպրոցում ապաստանած արցախցիներին երեք ամիս ժամանակ են տվել դպրոցի շենքը լքելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այսօր ասել են, որ եթե հիմա դուրս գան, ապա 4 ամիս կստանան 68 հազար դրամ, եթե մինչև հունվար մնան պետությունը կացության համար չի վճարի։ Ի դեպ, այս ձմեռ գիշերօթիկը չեն ջեռուցելու։