Լրահոս
Հասարակական
21:45
18.12.22
215

Բախվել են «Mercedes»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից մեկը երեխա է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ջրվեժ գյուղի 30-րդ փողոցում «Ռոյալ» հյուրանոցային համալիրի մոտ բախվել  են Mercedes C180 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափովել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ 

Վթարի փաստով Պ․ Հակոբյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։