Լրահոս
Քաղաքական
19:40
19.12.22
93

ԱԺ ընդդիմությունը դեմ է ՀՀ սուվերեն տարածքով ադրբեջանցիներին միջանցք տրամադրելուն

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ է Հայաստանի սուվերեն տարածքով ադրբեջանցիներին միջանցք տրամադրելուն:

Ընդդիմության այս դիրքորոշումը այսօր «Հայլուրի» հետ զրույցում վերահաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և հիշեցրել, որ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում հարցին, թե ի՞նչ առանձին ռեժիմ է գործելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին: