Լրահոս
Հայաստան
21:04
05.03.22
435

Այս իշխանությունը պատերազմի միջոցով հանձնեց հողերը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Img default alt hy

44-օրյա պատերազմում պարտվել է քաղաքական և ռազմական հրամանատարությունը, առաջին հերթին՝ գերագույն հրամանատարը, պատասխանատվությունը նրանն է և ոչ թե շարքային զինվորինը: Ակնհայտ է, որ առնվազն աղետալի նոյեմբերի 9-ից հետո պետք է լիներ այլ իշխանություն։ Աննախադեպ բան է՝ այս իշխանությունն ամբողջ աշխարհին ադրբեջանական թեզեր է ներկայացնում, որոնք կասկածի տակ են դնում մեր 30 տարվա պայքարը հանուն ճշմարտության, ազգային-պետական շահերի, հարցականի տակ է դնում յուրաքանչյուր հայի և հայաստանցու գոյության իմաստը։ ՇՇ

​168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Առայսօր Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր չկա, թեև այս իշխանությունը շատ է ուզում նման փաստաթուղթ կնքել։ Երբ այս վարչապետն ընդդիմադիր էր, ազգային կարգախոսներից ելնելով՝ դեմ էր փոխզիջումներին, հիմա ինքն իրեն հակասում է։ Փաշինյանին ամենաշատը դավաճան և հողատու կանվաներ հենց ընդդիմադիր Փաշինյանը»,- ասել է քաղաքական գործիչը։

«Այս իշխանությունը պատերազմի միջոցով հանձնեց հողերը։ Այս ամբողջ խոսույթը տեղի է ունենում թշնամիների և միջազգային հանրության աչքի առաջ, այսինքն՝ ահավոր հայրենազրկումից և պարտությունից, 5000 հերոսացած տղաների կորստից հետո մենք նման մակարդակի պետական դիսկուրսի մեջ ենք։ Փոխանակ այս իշխանությունը պատասխանատվություն վերցնի իր արածի համար, աշխարհի աչքի առաջ ադրբեջանական թեզեր է առաջ քաշում։ Հիմա մեզ հայկական պաշտոնական տեսակետներ են դեմ տալիս, և մենք դրա դեմ ենք պայքարում»,- նշել է Հովհաննիսյանը: