Լրահոս
Միջազգային
14:40
19.12.22
154

ԱԹՍ-ներով հարձակում՝ Կիևի ուղղությամբ, դաժան հրետակոծություն՝ Դոնեցկի շրջանում

Վաղ առավոտից անօդաչու թռչող սարքերով ռուսները հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի և Կիևի մարզի վրա, Ուկրաինայի իշխանությունները հայտնում են պայթյունների մասին:

Կիևի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան կոչ է արել ժողովրդին չլուսանկարել հակաօդային պաշտպանության գործողություններն ու մնալ ապաստարաններում: Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում 9 ԱԹՍ է խոցվել։