Լրահոս
Արցախ
15:28
19.12.22
132

ԱՀ ԱՆ-ն՝ հրատապ վիրահատության կարիք ունեցող տղամարդու՝ Հայաստան տեղափոխման մասին

Img default alt hy

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի:

Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: